Մատչելիության հղումներ

Եվրամիությունն արգելել է «օրիորդ» եւ «տիկին» դիմելաձեւերը


Եվրամիության խորհրդարանն արգելել է «օրիորդ» եւ «տիկին» դիմելաձեւերը, քանի որ դրանք կարող են վիրավորել խորհրդարանի կին պատգամավորներին:

Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ, Եվրամիության խորհրդարանում շրջանառության մեջ դրված «Գենդերային առումով չեզոք լեզու» գրքույկը Եվրամիության պաշտոնյաներին խորհուրդ է տալիս կին քաղաքական գործիչներին դիմել նրանց անուն-ազգանունով` խուսափելով լրացուցիչ դիմելաձեւերից:

Եվրապաշտոնյաներին նաեւ խորհուրդ է տրվում խուսափել համարժեք այնպիսի դիմելաձեւերից, ինպիսին են «միսս» եւ «միսսիս», «մադամ» եւ «մադմուազել», «ֆրաու» եւ «ֆրոյլայն», «սինյորա» եւ «սինյորիտա» ձեւերը տարբեր եվրոպական լեզուներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG