Մատչելիության հղումներ

Բուենոս Այրեսում բացվել է Ստեփան Նորայր Շահյանի լուսանկարների ցուցահանդեսը


Անցած շաբաթավերջին Բուենոս Այրեսի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Սարգիս Բենկլյան սրահում բացվել է բրազիլահայ ճարտարապետ եւ լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահյանի լուսանկարների ցուցահանդեսը:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ վարչության նախաձեռնությամբ եւ «Ռիթեքս» ընկերության ֆինանսական աջակցությամբ, հովանավորվում է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի դեսպանությունների, ինչպես նաեւ Արգենտինայի եւ Հայաստանի Մշակույթի նախարարությունների կողմից:

«Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին Ար•ենտինայում ՀՀ դեսպան Վ. Կարմիրշալյանը եւ «Ռիթեքս» ընկերության նախագահ, ազգային բարերար Ա. Էքսերջյանը: Ներկաների թվում էին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, լրագրողներ, Բուենոս Այրեսում Հայաստանի եւ Բրազիլիայի դեսպանությունների աշխատակիցներ», - հավելում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG