Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամը պաշտպանեց IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը


Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պաշտպանեց IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը` շաբաթ օրը պարտության մատնելով ամերիկացի Lայուան Սայմոնին:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, գերմանական Կիել քաղաքում կայացած դժվարին մենամարտում Աբրահամը հաղթող է ճանաչվել մրցավարների որոշմամբ` ուժգին հարվածներ հասցնելով Սայմոնին, սակայն այդպես էլ չկարողանալով նոկաուտի ենթարկել նրան:

Մինչ այս հանդիպումը անցկացրած 25 մենամարտերում ամերիկացի մարզիկը պարտություն չէր կրել եւ ընդամենը երկուսն էր ավարտել ոչ-ոքի:

Հայտարարելով, որ բավարարված է իր ելույթով, Աբրահամը ցանկություն է հայտնել մենամարտել WBO ու WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Քելի Փավլիքի հետ` նվաճելու աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Դրանից հետո նա պատրաստվում է տեղափոխվել ավելի ծանր քաշային կարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG