Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «Դոլարի կուրսը կկանգնի 400-850 դրամի արանքում»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, դրամի արժեզրկման հետեւանքով այս տարի ԱՄՆ-ի դոլարի կուրսը կարող է կանգ առնել 400-850 դրամի սահմաններում:

«Կարծում եմ, այս տարի կուրսը կկանգնի 400-ից 850-ի արանքը», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Բագրատյանը` շարունակելով. - «Ինչո՞ւ այդքան մեծ. որովհետեւ չգիտենք Ռուսաստանից ինչքան կգա»:

Գնահատելով իշխանությունների գործողությունները դրամի արժեզրկման կապակցությամբ, նախկին վարչապետը ասաց. - «Պրեզիդենտը չի կանչում վարչապետին, ասում` տղա ջան, Կենտրոնական բանկի նախագահ աշխատելու ժամանակ ինչո՞ւ ես երկու անգամ արժեվորել դրամը, որ հիմա էլ գահավիժի, քո այդ արժեվորելու հետեւանքով մեր էքսպորտային տնտեսությունը վերացել է»:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա տարադրամի արժեքը երկրի տնտեսության վրա, Բագրատյանը արձագանքեց. - «Կարող է լինել մի քանի սցենար` կախված նրանից, թե Ռուսասստանից, որը հիմնական դոնորն է մեր տրանսֆերտների, ինչքան տրանսֆերտները կպակասեն: Եվ կախված է նաեւ, թե կառավարությունը ի վիճակի՞ է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել: Երկրորդ մասով` գրեթե բացառված է, որ ճիշտ քաղաքականություն վարեն, որովհետեւ ճիշտ քաղաքականությունը կխփի օլիգարխներին, կնշանակի, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքները վճարում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաեւ հարուստ խավը եւ իրենց այդ մի քանի իմպորտյորները»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG