Այդ պատժամիջոցներն ամերիկյան ընկերություններին արգելում են ներդրումներ կատարել Իրանում, առեւտրական եւ գործնական հարաբերություններ ունենալ Իսլամական հանրապետության հետ: Իրանի նկատմամբ այս պատժամիջոցներն առաջին անգամ կիրառվել են 1995 թվականին` Քլինթոնի վարչախմբի օրոք եւ պարբերաբար երկարաձգվել են:
Օբաման պատրաստակամություն է հայտնել ուղղակի բանակցություններ վարել Թեհրանի հետ, միեւնույն ժամանակ պահանջելով, որ Իրանը սահմանափակի իր միջուկային հետազոտությունների ծրագիրը: