Մատչելիության հղումներ

Որպես կաշառակերներ ներկայացվող դասախոսները զրպարտվե՞լ են, թե՞ տեղին մեղադրվել


Ակցիայի համակարգող Հակոբ Հակոբյանը «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց. - «Սա մի ընդհանուր ծրագիր է, որ միանգամից տեղի չի ունեցել: Անգամ պաշտոնյաների հետ հանդիպումներ են եղել, մասնավորապես` պարոն վարչապետի հետ»:

Հակոբի խոսքով` դասախոսների ցուցակը պատահաբար չի ընտրվել, շարժման տասնյակ ուսանողներ շուրջ 4 ամիս հարցումներ են կատարել պետական բոլոր բուհերում: Եղել են նաեւ զգուշացումներ` կրկին թռուցիկների տեսքով:

Փակցված լուսանկարների ցանկում գերակշիռ մասը մայր բուհի դասախոսներ ու դեկաններ են: Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ համալսարանը կքննարկի եւ համապատասխան որոշում կկայացնի իր անլիքների ուղղությամբ: Գրիգորյանը հերքեց Հակոբ Հակոբյանի խոսքն ու նշեց, որ իրենց բուհում նման հարցումներ չեն եղել:

«Կաշառակեր դասախոսներ» ակցիայի շրջանակներում փողոցում փակցված նկարների շարքում կար նաեւ Եգիպտոսում ՀՀ դեսպանության խորհրդական Հրաչյա Փոլադյանի լուսանկարը: Պրոռեկտորն ասաց, որ Փոլադյանը համալսարանում չի դասախոսում:

Այս առիթով հաղորդագրություն է տարածել նաեւ արտգործնախարարությունը. - «Հրաչյա Փոլադյանը երբեւիցէ չի աշխատել ԵՊՀ-ում: ՀՀ ԱԳ նախարարությունն անթույլատրելի է համարում նման գործելաոճը եւ մարդկանց զրպարտումը` միունույն ժամանակ ակնկալելով, որ շարժման ղեկավարները խիզախություն կցուցաբերեն եւ նույնպես հրապարակայնորեն կհայցեն դիվանագետի ներողամտությունը` պատճառած բարոյական վնասի համար»:

Ոստիկանության լրատվության բաժնի պետ Սայաթ Շիրինյանը «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ ոստիկանությունը կզբաղվի գործով` եթե իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու փաստով իրենց դիմեն նշյալ դասախոսները: Իսկ, երբ չկան փաստեր, ոստիկանությունը սա դիտարկում է իբրեւ հեյրուրանք:


Նարինե Ղալեչյան
XS
SM
MD
LG