Մատչելիության հղումներ

Փարիզում բացվեց Երեւանի պուրակը


Այսօր Փարիզի կենտրոնում բացվեց Երեւանի պուրակը: Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված պուրակը գտնվում է Փարիզի 8-րդ թաղամասում` Կոմիտասի արձանի ետեւում:

Պուրակի անվանումը կրող ցուցատախտակի հանդիսավոր բացումը կատարեցին աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, Փարիզի քաղաքապետը, 8-րդ թաղամասի համայնքապետը եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով 2-օրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG