Մատչելիության հղումներ

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է Forbes-ի մեծահարուստների ցուցակը


Հանրահայտ Forbes հանդեսը հրապարակել է տարվա 793 մեծահարուստների ցուցակը, որի առաջին հորիզոնականում կրկին հայտնվել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 40 միլիարդ դոլար կարողությամբ, թեեւ անցած 12 ամիսների ընթացքում նա 18 միլիարդ դոլար է կորցրել:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է ֆինանսիստ Ուորեն Բաֆետը` 37 միլիարդ դոլար կարողությամբ: Հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 98-րդ հորիզոնականում է:

Forbes-ի գնահատմամբ, 2008-ին, վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ, աշխարհի մեծահարուստների թիվը կրճատվել է 355 մարդով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG