Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց 2009 թվականի բյուջեն


Միացյալ Նահանգների Սենատը հավանության է արժանացրել 2009 թվականի 410 միլիարդ արժողությամբ բյուջեն: Ավելի վաղ փաստաթուղթը հաստատվել էր նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից եւ նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրվելուց հետո օրենքի ուժ կստանա:

Հանրապետականները քննադատել են Կոնգերսում մեծամասնություն կազմող դեմոկրատներին` բյուջեի ծախսային մասը 2008 թվականի համեմատ 8 տոկոսով ավելացնելու համար:

Անցած ամիս Կոնգրեսը հաստատել էր նաեւ ԱՄՆ-ի տնտեսության խթանմանը եւ առողջացմանը ուղղված 787 միլիարդ դոլար արժողությամբ հակաճգնաժամային ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG