Մատչելիության հղումներ

Պատվոգրեր եւ շնորհակալագրեր` Մայրենիի օրվա կապակցությամբ


«Կարեւոր է խրախուսել տարբեր ոլորտներում աշխատող այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն մայրենի լեզվի տարածման ու պահպանման գործում: Այս փոփոխվող աշխարհում մենք ազգային ինքնության պահպանման խնդիր ունենք, այդ է պատճառը, որ նախարարությունն առավել ընդգծված վերաբերմունք է ցույց տալիս այս հարցին», - ասաց Սպարտակ Սեյրանյանը:

Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի համոզմամբ, իրեն պարգեւատրել են ոչ թե կոնկրետ ինչ-որ աշխատանքի, այլ տարիների գործունեության եւ ուսանողներին կրթելու համար: Այն հարցին, թե խոսո՞ւմ են արդյոք իրենց ուսանողները գրական հայերենով, նա պատասխանեց, որ միմիայն դաս պատասխանելիս եւ քննությունների ժամանակ:

Վաղարշապատի թիվ 7 դպրոցի տնօրեն, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Սաֆարյանին մտահոգում է դասագրքերի բովանդակությունն ու հեռուստատեսությունն իր բացասական ազդեցությամբ: «Եթե առաջինը ուսուցիչը կարող է շտկել սեփական գիտելիքներով եւ հավելյալ նյութերով, ապա հեռուստատեսության դեմ մենք անզոր ենք պայքարել», - ասաց նա:

Վերջում նախարարը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ մահացել էր աշակերտներից մեկը, ինչպես նաեւ վերջին շրջանում դպրոցներում տեղի ունեցող բռնության դեպքերին:

Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ իրենք ոչ մի կերպ պատասխանատու չեն աշակերտների վարքագծի համար, նույնիսկ դպրոցի տնօրենին իրենք չեն նշանակում, որ ասեն, թե իրենց ընտրությունը ճիշտ չի եղել:

«Դպրոցների վերահսկողությամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները, նրանք պետք է լուծեն այդ խնդիրները», - ասաց կրթության եւ գիտության նախարարը:


Լիանա Մնացականյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
XS
SM
MD
LG