«Հայաստանը նախագահում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, այդ նախագահության շրջանակներում Երեւանում տեղի է ունենալու Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, եւ պարոն Բաբաջանը եւս` որպես Թուրքիայի արտգործնախարար, որը կազմակերպության անդամ է, հրավիրված է այդ հանդիպմանը մասնակցելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:
Թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր հաղորդել են, որ Ալի Բաբաջանը ընդունել է մոտ մեկ ամիս առաջ իրեն հղված հրավերը եւ այցելելու է Երեւան:
Ռուբեն Մելոյան