Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանը կգլխավորի ՀՀԿ-ի ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններում


Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհուրդը հաստատեց մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը, որը, ՀՀԿ-ի եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, կգլխավորի մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը:

«Առաջադրվել է միակ թեկնածուն` պարոն Բեգլարյանը, եւ միաձայն ընդունվել է», - նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: - «Կուսակցությունը լուրջ հավակնություններ ունի, որ ընտրություններից հետո էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը կլինի քաղաքապետ: Որովհետեւ դրա մասին են վկայում ե’ւ բոլոր սոցիոլոգիական հարցումները, ե’ւ Հանրապետականի մեծ ներկայությունն ու նրա լուրջ վարկանիշը Երեւան քաղաքում»:

Մայիսի 31-ին կայանալիք ավագանու ընտրություններում ընտրողների քվեների կեսից ավելին հավաքած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը կդառնա Երեւանի քաղաքապետ: Իսկ եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք չստանա ձայների կեսից ավելին, քաղաքապետին կընտրի ավագանին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG