Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 436 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Գազային


Եվրահանձնաժողովը այսօր հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ շաբաթ կայանալիք դոնորների հանդիպմանը 436 միլիոն եվրոյի օգնություն տրամադրել Գազայի հատվածին:

Օժանդակության նպատակն է նպաստել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանը եւ տնտեսական բարեփոխումներին:

Անցած տարվա դեկտեմբերի 27-ից Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած երեքշաբաթյա ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել են ավելի քան 1300 պաղեստինցիներ եւ 13 իսրայելցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG