Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում հայաստանցի է սպանվել


Սանկտ Պետերբուրգում երեկ հայաստանցի է սպանվել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը քաղաքի իրավապահ մարմիններում:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, կնոջ հետ քայլող հայաստանցին, որի անունը չի հրապարակվում, ինքնաձիգից արձակված կրակահերթով սպանվել է տեղական ժամանակով ժամը 17-ի սահմաններում` քաղաքի հարավ-արեւմտյան մասում` Լենինսկի պողոտայի վրա գտնվող շենքերից մեկի շքամուտքի մոտ: Հայաստանցին տեղում մահացել է, մարդասպանը փախուստի է դիմել ավտոմեքենայով:

Ռուսաստանյան այլ աղբյուրներ, սակայն, հաղորդում են, թե կրակահերթը արձակվել է հայաստանցի երկու տղամարդկանց` Հրաչ Արամյանի եւ Դավիթ Ասոյանի վրա, որոնցից առաջինը տեղում մահացել է, իսկ երկրորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ այս աղբյուրների, երկու հայաստանցիները «Մարշալ» ավտոշուկայի աշխատակիցներ են:

Թե' «Ինտերֆաքս»-ը եւ թե' մյուս աղբյուրները սպանության միեւնույն վայրն են նշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG