«Ինչն ավելի կարեւոր է` չի ենթադրվում Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի օգտագործումը միջպետական երկկողմ քաղաքական խնդիրների լուծման համար, կամ էլ ԱՊՀ-ի մեր գործընկերների, ինչպես նաեւ հարեւան պետությունների նկատմամբ», - ասել է Բորդյուժան` պարզաբանելով. - «Այդ ուժերը պետք է կիրառվեն, նախ եւ առաջ, ՀԱՊԿ-ում ընդգրկված պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար»:
Արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին որոշումը ՀԱՊԿ-ի անդամ պետությունները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Բելառուսը ընդունել են փետրվարի սկզբին:
Բորդյուժան վստահեցրել է, որ Արագ արձագանքման ուժերը նախագծից վերածվում են իրական կազմակերպության, եւ արդեն հունիսին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների հաստատմանը կներկայացվեն այդ ուժերի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերը:
ՀԱՊԿ-ում ներկայումս նախագահում է Հայաստանը: