Ռուսաստանի կոմունիստական կուսակցության շուրջ 2000 աջակիցներ երկրում այսօր նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ցույց են անցկացրել Մոսկվայում: Բողոքի ակցիայի մասնակիցները` հիմնականում տարեց մարդիկ, կրել են Սովետական միության դրոշներ եւ բանակային ռեֆորմների դեմ ուղղված ցուցապատառներ:
Հնչած ելույթներում ցուցարարները պահանջել են նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հրաժարականը` դժգոհելով բանակային ռեֆորմներից:
Վլադիմիր Պուտինի կառավարության բանակային ռեֆորմի նպատակն է վերափոխել Ռուսաստանի զինված ուժերը` համապատասխանեցնելով ժամանակակից պայմաններին: Ռեֆորմի արդյունքում նշանակալի կրճատումներ են նախատեսվում բանակի սպայական կազմում: