Մատչելիության հղումներ

Իսրայելի կառավարությունը կձեւավորի Բենյամին Նաթանյահուն


Իսրայելի նոր կառավարությունը կձեւավորի «Լիկուդ» կուսակցության ղեկավար, երկրի նախկին վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Այդ մասին այսօր հայտարարել է Իսրայելի նախագահի գրասենյակը:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` հայտարարությունը հաջորդել է Նաթանյահուի եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Ցիպի Լիվնիի հետ նախագահ Շիմոն Պերեսի առանձին հանդիպումներին, որոնց ժամանակ նախագահը փորձել է համոզել նրանց` կառավարական լայն դաշինք կազմել փետրվարի 10-ի խորհրդարանական ընտրություններում առավել թվով ձայներ ստացած երկու կուսակցությունների միջեւ:

Լիազորությունները վայր դնող կառավարությունում արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Ցիպի Լիվնին, սակայն, նախագահի հետ բանակցություններից հետո հայտարարել է. - «Չեմ ուզում շարքային լինել մի կառավարությունում, որը կհակասեր մեր գաղափարներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG