Ռուսաստանցի հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով բոլոր ամբաստանյալները այսօր անմեղ են ճանաչվել երդվյալ ատենակալների կողմից:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ատենակալները վճիռը կայացրել են շուրջ երկու ժամ խորհրդակցելուց հետո: Նրանք չապացուցված են համարել սպանությանը հանցակցության` Իբրահիմ եւ Ջաբրայիլ Մախմուդովներին առաջադրված մեղադրանքը, ինչպես նաեւ Սերգեյ Խաջիկուրբանովին առաջադրված մեղադրանքը սպանությունը կազմակերպելու, զենք ձեռք բերելու, պահելու եւ այն սպանության անմիջական կատարողին հանձնելու մեջ:
Սպանության անմիջական կատարման մեջ կասկածվող Ռուստամ Մախմուդովը, ով Իբրահիմ եւ Ջաբրայիլ Մախմուդովների եղբայրն է, հայտնաբերված չէ:
Դատաքննությունը ավարտվել էր երեկ: Դատախազ Յուլիա Սաֆինան ատենակալներին կոչ էր արել ամբաստանյալներին մեղավոր ճանաչել, իսկ ամբաստանյալների փաստաբանները պնդել էին, թե իրենց պաշտպանյալներին քավության նոխազ են դարձրել, եւ կոչ էին արել գտնել իրական մարդասպաններին:
Պոլիտկովսկայայի ընտանիքի անդամներն ու իրավապաշտպանները քննադատել են այս դատավարությունը, քանի որ սպանության կազմակերպիչներն ու ծրագրողները դատարանի առջեւ կանգնած չեն:
«Նովայա գազետա» թերթի թղթակից Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին Մոսկվայում` իր տան նրբանցքի մոտ: Իր հոդվածներով նա բացահայտում էր Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները, քննադատում Ռուսաստանի իշխանություններին ու նրանց աջակցությունը վայելող Չեչնիայի ղեկավարներին:
Հրաչ Մելքումյան, Պրահա