Մատչելիության հղումներ

Վաղը Երեւան կժամանի Վրաստանի արտգործնախարարը


Վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսված են Գրիգոլ Վաշաձեի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուրբաթ օրը արտգործնախարարների հանդիպումից հետո կկայանա նրանց համատեղ ասուլիսը:

Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG