Մատչելիության հղումներ

Առնվազն 6 զոհ` Ինգուշեթիայում բախումների հետեւանքով


Առնվազն 6 մարդ է զոհվել այսօր Ինգուշեթիայի Նազրան քաղաքում ոստիկանության հատուկ ջոկատայինների եւ ենթադրյալ իսլամիստ գրոհայինների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով:

Ընդհարման պատճառ է դարձել իսլամիստական զինված խմբավորումներին անդամակցելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու` հատուկ ջոկատայինների փորձը:

Ըստ պաշտոնյաների` բախումների ընթացքում պայթյուն է որոտացել բնակելի շենքում, որտեղ գտնվում էին կասկածյալները: Զոհվել են 4 ՕՄՕՆ-ականներ, իսկ շենքի փլատակներում հայտնաբերվել են 2 ենթադրյալ գրոհայինների դիակները:

Պայթյունի հետեւանքով ավերվել է նաեւ հարեւան շենքը, եւ զոհերի ստույգ թիվը դեռեւս պարզված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG