Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան գյուղում սպանվել են ծագումով հայաստանցի կինը եւ նրա որդին


Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի Սաֆոնովո գյուղում երեկ սպանվել են ծագումով հայաստանցի մի կին ու նրա որդին:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, ոչ մի տեղ չաշխատող 50-ամյա կինը եւ նրա 12-ամյա դպրոցական որդին, որոնց անունները չեն հրապարակվում, դանակի բազմաթիվ հարվածներով հասցված վերքերով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են:

Շրջանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, ընթանում է նախաքննություն:

Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեից «Ինտերֆաքս»-ին փոխանցել են, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, որը սպանվածների ազգականն է: Ձերբակալվածի ինքնության մասին եւս այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG