Մատչելիության հղումներ

Ամերիկյան եւ ռուսական արբանյակները իրար են բախվել


Երկրի ուղեծրում իրար են բախվել ամերիկյան եւ ռուսական արբանյակները:

Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալությունը` NASA-ն հայտարարել է, որ ամերիկյան «Իրիդիում» կոմերցիոն արբանյակի եւ ռուսական արդեն չգործող արբանյակի բախումը տեղի է ունեցել Սիբիրի վերեւում` մոտ 800 կիլոմետր բարձրության վրա: «Իրիդիում»-ի զանգվածը 560 կիլոգրամ էր, ռուսական արբանյակինը` շուրջ մեկ տոննա:

NASA-ի փոխանցմամբ` աղետի հետեւանքով բեկորների մեծ ամպ է գոյացել, իսկ բախման մագնիտուդան պարզելու համար շաբաթներ կպահանջվեն:

Միաժամանակ, պաշտոնյաները ցածր են գնահատում ուղեծրում գտնվող միջազգային տիեզերակայաններին աղետի հետեւանքով սպառնացող վտանգի աստիճանը:

Թեեւ Երկրի ուղեծրում մարդկային գործունեության հետեւանքով առաջացած հազարավոր բեկորներ կան, NASA-ն ընդգծում է, որ սա մեծ արագությամբ ընթացող ամբողջական արբանյակների բախման առաջին դեպքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG