Մատչելիության հղումներ

Ավստրալիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 181-ի


Ավստրալիայի հարավ-արեւելյան շրջաններում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 181-ի` վերջին մեկ օրվա ընթացքում աճելով ավելի քան 70-ով:

Վիկտորիա նահանգում, իշխանությունների տվյալներով, ավելի քան 750 տուն է ոչնչացել: Որոշ վայրերում հրդեհի պատճառով հիմնահատակ ավերվել են ամբողջական գյուղեր:

Երկու շաբաթ շարունակվող հրդեհների տարածմանը նպաստում են մինչեւ 47 աստիճանի հասնող շոգը եւ ուժեղ քամիները: Կրակի դեմ պայքարելու համար հրշեջներին օգնության են ուղարկվել Ավստրալիայի բանակի ստորաբաժանումները:

Ոստիկանները պնդում են, որ որոշ դեպքերում հրդեհները դիտավորությամբ հրկիզման արդյունք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG