Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը նշեց, որ Հայաստանը տարվա շրջանակներում կիրականացնի 2 միջոցառում, ինչպես նաեւ կմասնակցի ԱՊՀ-ի երկրների տարբեր նախագծերին:
«Մենք նախատեսել ենք անցկացնել «Մշակույթների երկխոսություն» երիտասարդական փառատոնը եւ մի շարք այլ միջոցառումներ», - ասաց նա:
Սողոմոնյանը տեղեկացրեց, որ քննարվել է երիտասարդների զբաղվածության խնդիրը, գործազրկության պատճառներն ու հարցի լուծման հնարավոր ուղիները:
«Հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը` մասնակից երկրների ներկայացուցիչները որոշում կայացրին յուրաքանչյուրը դիմել իրենց կառավարությանը` խնդրելով հնարավորինս զերծ պահել երիտասարդներին զանգվածային կրճատումներից», - ասաց նա:
Լիանա Մնացականյան