Մատչելիության հղումներ

Օբաման կոչ է անում կրճատել միջուկային զինանոցները


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը վերսկսեն բանակցությունները իրենց միջուկային զինանոցների կրճատման շուրջ:

Երեկ ուշ երեկոյան Սպիտակ տանը հրավիրած իր առաջին մամուլի ասուլիսում նախագահ Օբաման ասել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ իր ունեցած զրույցում քննարկվել է միջուկային սպառազինությունների կրճատման խնդիրը: Օբաման նշել է, որ այս ուղղությամբ բանակցություններ սկսելով` Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կառաջնորդեն միջուկային զենքի տարածումը կանխելուն ուղղված միջազգային ջանքերը, կօգնեն ուժեղացնել համապատասխան միջազգային համաձայնագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG