Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բակո Սահակյանի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Լեռնային Ղարաբաղի Բակո Սահակյանը երկուշաբթի օրը Երեւանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Նախագահի մամլո գրասենյակը հավելում է, որ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին «տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված համատեղ քայլերին ու այս ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG