Մատչելիության հղումներ

Հարավային Օսիան պնդում է, որ Ցխինվալի վրա վրացական ականներ են արձակվել


Հարավային Օսիան հայտարարել է, որ այս գիշեր վրացական կողմից արձակված երկու ականներ են ընկել Ցխինվալի մանկապարտեզներից մեկի մոտակայքում, սակայն չեն պայթել: Վրաստանն այս հայտարարությունը անհեթեթություն է որակել:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, Հարավային Օսիայի իշխանությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում է. - «Ժամը 5:10-ի մոտակայքում երկու ականներ են արձակվել... վրացական Նիկոզի գյուղից: Զոհեր չկան: Չպայթած ականների մնացորդները հայտնաբերվել են Պաշտպանության նախարարության ականազերծողների կողմից»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ականների վերաբերյալ Հարավային Օսիայի պնդումները անհեթեթություն են եւ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել:

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի, ինչպես նաեւ Աբխազիայի անկախությունը, սակայն Վրաստանը շարունակում է այս տարածքները համարել իր անբաժանելի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG