Մատչելիության հղումներ

Սոմալիի ծովահենները ազատ արձակեցին ուկրաինական նավը


Սոմալիի ծովահենները այսօր ազատ են արձակել ուկրաինական «Ֆաինա» նավը, որը Սոմալիի ափամերձ ջրերում կալանված էր անցած տարվա սեպտեմբերից:

Արեւմտյան լրատվական գործակալությունները վկայակոչում են բանակցությունների մասնակիցներին եւ ծովահենների առաջնորդներին, ըստ որոնց, 33 T-72 տանկերով, այլ զինտեխնիկայով եւ զինամթերքով բեռնված նավը` 20-հոգանոց անձնակազմով, ազատ է արձակվել 3,2 միլիոն դոլար փրկագնի դիմաց, որը, ամենայն հավանականությամբ, վճարել են նավի սեփականատերերը:

Ուկրաինայի ղեկավարությունը, սակայն, պնդում է, որ նավը ազատագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալների մասնակցությամբ անցկացված գործողության արդյունքում: Երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, մասնավորապես, հայտարարել է, թե նավը ազատագրվել է երեկ անցկացված «շատ դժվարին գործողությունից հետո»:

Կալանված նավը շրջապատված էր ամերիկյան ռազմանավերով` ապահովելու համար, որպեսզի «Ֆաինա»-ի վրա գտնվող սպառազինությունը չընկնի «Ալ Քաեդա»-ի հետ կապեր ունեցող զինված խմբավորումների ձեռքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG