Մատչելիության հղումներ

Հինգ նախկին խորհրդային երկրներ հակաճգնաժամային հիմնադրամ են ստեղծում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտնել է, որ հինգ նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել 10 միլիարդ դոլար կապիտալով հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Մոսկվայում Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահների հանդիպումից հետո: Հիշյալ երկրները անդամակցում են Եվրասիական տնտեսական համայնք (ԵՏՀ) կազմակերպությանը:

Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը ստեղծվող հիմնադրամում կներդնի 7,5 միլիարդ դոլար, Ղազախստանը՝ 1 միլիարդ դոլար: Նախաձեռնությանը մասնակցող մյուս պետությունները առայժմ չեն հայտարարել իրենց մասնակցության կոնկրետ չափաբաժինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG