Հաղորդագրության համաձայն` ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական հատվածներում տեղակայված ղարաբաղյան դիրքերը:
«Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից ձեռնարկված պատասխան քայլերից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել», - տեղեկացնում է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Շփման գոտում հրադադարի խախտումներ էին արձանագրվել նաեւ նախորդ գիշեր եւ երեկ ցերեկը, Ղարաբաղի պաշտպանության նախարարության վկայությամբ` կրկին ադրբեջանական զինուժի մեղքով: