Ըստ հաղորդագրությունների, արբանյակի արձակման նպատակն է տեղեկատվության հավաքումը եւ սարքավորումների ստուգումը:
Երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե տիեզերքում Իրանի ներկայությունը միտված է «միաստվածության, խաղաղության եւ արդարության տարածմանը»:
Այս օրերին Իրանում անցկացվում են միջոցառումներ` նվիրված Իսլամական հեղափոխության 30-ամյակին:
Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցներ են կիրառվում, քանի որ Արեւմուտքը կասկածներ ունի, թե այդ երկիրը ձգտում է միջուկային զենք արտադրել:
Արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար պահանջվող տեխնոլոգիաները կարող են կիրառվել նաեւ հեռահար հրթիռներ արձակելու նպատակով, սակայն Իրանը վստահեցնում է, թե նման ծրագրեր չունի: