Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն քննադատել է իր քաղաքական հակառակորդ՝ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կնքած պայմանագիրը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարման վերաբերյալ:
Ուրբաթ օրը ելույթ ունենալով տեղեկան հեռուստատեսությամբ` Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ վարչապետ Տիմոշենկոյի կնքած պայմանագրի պատճառով երկրում գների բարձրացում եւ տնտեսական իրավիճակի վատթարացում է սպասվում:
Այդուհանդերձ, Յուշչենկոն ասել է, որ Ուկրաինան կկատարի իր տարածքով ռուսական բնական գազի տրանզիտային մատակարարման պայմանագրի պահանջները:
Ուկրաինայի նախագահը նաեւ հայտարարել է, որ Տիմոշենկոյի կառավարության ընդունած 2009 թվականի բյուջեն անիրատեսական է եւ կարող է «սոցիալական աղետի» պատճառ դառնալ՝ կառավարությանը կոչ անելով նոր բյուջե ձեւավորել: