Իրաքում կանգնեցվել է կոշիկի հուշարձան` ի հիշատակ կոշիկների, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա անցած տարվա դեկտեմբերին շպրտել էր իրաքցի լրագրող Մունթազեր ալ-Զաիդին:
BBC-ի փոխանցմամբ, շուրջ 3 մետր բարձրությամբ հուշարձանը կանգնեցվել է Տիկրիտում` Սադամ Հուսեյնի ծննդավայրում, իրաքյան պատերազմում զոհվածների երեխաների խնամքով զբաղվող մի հասարակական կազմակերպության գրասենյակի բակում: Սպիտակ պատվանդանի վրա փորագրված է ալ-Զաիդիի արարքը փառաբանող բանաստեղծություն:
«Իմ աշխատանքը պետք է դառնա հպարտության խորհրդանիշ բոլոր իրաքցիների համար: Այդտեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա», - հայտարարել է հեղինակ Lաիթ Ամարին հուշարձանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է շուրջ 400 մարդ:
Մունթազեր ալ-Զաիդիի դեմ դատական գործ է հարուցվել օտարերկրյա պաշտոնյային վնասելու մեղադրանքով, եւ իրաքցի լրագրողը կարող է դատապարտվել մինչեւ 15 տարվա ազատազրկման:
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության` լրագրողը Շվեյցարիայից քաղաքական ապաստան է հայցում:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
(Լուսանկարը` «Ֆրանսպրես»-ի)