Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել ամերիկյան տնտեսության խթանման նպատակով լրացուցիչ 825 միլիարդ դոլար հատկացնելու` նախագահ Բարաք Օբամայի առաջարկած ծրագրին:
Օրինագիծը ընդունվել է` հակառակ հանրապետականների առարկության:
Այժմ ծրագիրը ենթակա է հաստատման Սենատի կողմից:
Օրինագծի քննարկումը Կոնգրեսի վերին պալատում ակնկալվում է հաջորդ շաբաթ:
Ռուբեն Մելոյան