Մատչելիության հղումներ

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվեց Կիրիլ միտրոպոլիտը


Երեկ ուշ երեկոյան Մոսկվայի եւ Համայն Ռուսիո 16-րդ պատրիարք ընտրվեց Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ, պատրիարքական տեղապահ Կիրիլը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Կիրիլ միտրոպոլիտի օգտին են քվեարկել պատրիարքի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի 701 պատվիրակներից 508-ը, իսկ նրա մրցակից` Կալուգայի եւ Բորովի միտրոպոլիտ Կլիմենտի օգտին` 169-ը:

Նորընտիր պատրիարքի գահակալության արարողությունը նախատեսված է փետրվարի 1-ին` Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում:

Կիրիլ պատրիարքը 62 տարեկան է, ծնունդով Լենինգրադից է (ներկայումս` Սանկտ Պետերբուրգ):

Ռուս ուղղափառ եկեղեցին, որը գլխավորելու է Կիրիլ պատրիարքը, միավորում է Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ Մերձբալթյան երկրների տարածքում ապրող ուղղափառներին, ունի 157 թեմ, ավելի քան 30 հազար սպասավոր:

Ռուս ուղղափառ եկեղեցու նախկին առաջնորդը` Ալեքսի երկրորդ պատիրարքը, վախճանվել է 2008 թվականի դեկտեմբերի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG