Այսօր առաջին դատավարությունն է սկսվել Միջազգային քրեական դատարանում, որը տեղակայված է Հաագայում:
Դատարանի առջեւ է կանգնել Կոնգոյի ապստամբների առաջնորդ Թոմաս Լուբանգան, ով մեղադրվում է տասնամյա երեխաներին բանակ զորակոչելու մեջ:
Լուբանգան հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:
Միջազգային քրեական դատարանը հիմնվել է 2002 թվականի հուլիսին, երբ ուժի մեջ է մտել համապատասխան միջազգային պայմանագիրը: Այն աշխարհում առաջին դատարանն է, որը մշտական հիմունքներով քննելու է պատերազմական հանցագործություններին առնչվող գործեր:
Միջազգային քրեական դատարանի քննությանը ենթակա են միայն նրա հիմնադրումից հետո կատարված հանցագործությունները:
Դատարանի ստեղծմանը աջակցել են 108 երկրներ, սակայն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը եւ մի շարք այլ երկրներ չեն միացել պայմանագրին: