Նրա փոխանցմամբ, Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի` Հայաստան կատարած վերջին այցից հետո որոշակի քննարկումներ եղել են Հայաստանի իշխանությունների կողմից օրենսդրական եւ այլ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Լուիս Մարիա դե Պուչը հույս հայտնեց, որ մինչեւ ապրիլ աստիճանաբար այդ փոփոխությունները կկատարվեն:
Այսօր ավելի ուշ կսկսվի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու են այդ հարցերը:
Կարինե Քալանթարյան, Ստրասբուրգ