Դանակով զինված անձը այսօր ներխուժել է Բելգիայի Դենդերմոնդ քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ սպանել է երկու երեխայի եւ մանկապարտեզի աշխատակցուհուն, վիրավորել տասնյակ մարդկանց:
Ականատեսների վկայությամբ` նա մանկապարտեզին է մոտեցել հեծանվով եւ ներս մտնելուն պես սկսել է դանակահարել ում պատահի:
Դատախազ Քրիստիան դյու Ֆուրը հայտնել է, որ դեպքից շատ չանցած հարձակվողը ձերբակալվել է մոտակա սուպերմարկետներից մեկում: Դյու Ֆուրը ձեռնպահ է մնացել հանցագործի ինքնությունը բացահայտելուց` հայտնելով միայն, որ ձերբակալության ժամանակ նա վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
VRT հեռուստատեսությունը հայտնել է, որ հանցագործը տեղի բնակիչ է: Ըստ շրջանառվող վարկածի` նա հոգեկան հիվանդ է:
Հիվանդանոց են տեղափոխվել 10 վիրավորներ: Մանկապարտեզի սաներին եւ աշխատակիցներին նաեւ հոգեբանական օգնություն է ցուցաբերվում: