Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը առաջարկում է հիվանդանոց տեղափոխել Հակոբ Հակոբյանին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր նամակ է հղել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` առաջարկելով քննարկել «7-ի գործով» անցնող պատգամավոր Հակոբ Հակոբյանին բուժհետազոտման նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակահարմարությունը:

Օմբուդսմենի փոխանցմամբ` իր աշխատակազմի ներկայացուցիչները երեկ հանդիպել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրող Հակոբյանին, որը հայտնել է, որ իր մոտ առկա է արտահայտված դիսբակտերիոզ, ցավեր երիկամների եւ աղիների հատվածում: «Հայտնել է նաեւ, որ այդ ցավերը անտանելի են, որոնց հետեւանքով նա ջղաձգվում է», - ասված է նամակում, որը տրամադրել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Երեկ արդարադատության նախարարին հղած նամակում Արմեն Հարությունյանը առաջարկել էր հնարավորություն տալ, որպեսզի Հակոբ Հակոբյանի անձնական բժիշկը հետազոտի պատգամավորին եւ իր հսկողության տակ պահի բուժման հետագա ընթացքը:

Հակոբ Հակոբյանը եւ «7-ի գործով» անցնող մյուս ընդդիմադիր գործիչները մեղադրվում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG