Մատչելիության հղումներ

Նորանշանակ ղեկավարը ներկայացվել է Ազգային ժողովի աշխատակազմին

Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդարանի խոսնակը համոզմունք է հայտնել, որ «մեր երկրի գործադիր իշխանությունում եւ դիվանագիտական ասպարեզում իր ներդրումն ունեցած պարոն Ղարիբջանյանի փորձն ու գիտելիքները կնպաստեն աշխատակազմում բարեփոխումների իրականացմանը եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»:

Գեղամ Ղարիբջանյանը երկուշաբի օրը նախագահի հրամանագրով ազատվել էր Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնից:
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG