Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ավարտի մասին


Իսրայելը այսօր հայտարարել է Գազայի հատվածից իր զորքերի դուրսբերման ավարտի մասին:

Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերումը սկսվել էր կիրակի օրը, երբ նախ Իսրայելը, ապա նաեւ «Համաս» խմբավորումը հայտարարեցին հրադադարի մասին:

Անցած տարվա դեկտեմբերի 27-ից Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել են ավելի քան 1300 պաղեստինցիներ եւ 13 իսրայելցիներ: Երեք շաբաթ տեւած հակամարտության հետեւանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, շուրջ 4 հազար շենք է ավերվել, 50 հազար մարդ անօթեւան է մնացել: Ավերվել են քաղաքի ամբողջական թաղամասեր, կես միլիոն մարդ զրկված է խմելու ջրի ցանցից օգտվելու հնարավորությունից:

Իսրայելական բանակը այսօր հայտնել է նաեւ, որ ուժեր է տեղակայել Գազայի հատվածից դուրս, որոնք «պատրաստ են ցանկացած պատահարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG