Մատչելիության հղումներ

Իսրայելը սկսեց դուրս բերել զորքերը Գազայի հատվածից


Իսրայելը սկսել է զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից, որտեղ ռազմական գործողություններ էր իրականացնում անցած տարվա դեկտեմբերի 27-ից:

Անցած շաբաթավերջին Իսրայելը միակողմանի հրադադար հայտարարեց, ինչից հետո «Համաս» խմբավորումը, իր հերթին, հայտարարեց մեկշաբաթյա զինադադարի մասին` իսրայելական կողմին զորքերի դուրսբերման հնարավորություն ընձեռելու նպատակով:

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը երեկ տարածաշրջան այցելած եվրոպական երկրների ղեկավարներին հավաստիացրել է, որ Իսրայելը ցանկանում է Գազայի հատվածից դուրս գալ հնարավորինս շուտ. - «Մենք ցանկանում ենք դուրս գալ Գազայի հատվածից հնարավորինս շուտ, քանի որ վստահ ենք, որ հրադադարը առկա է եւ կայուն է, եւ հարավային Իսրայելի անվտանգությանը սպառնալիք չկա»:

Իսրայելական կողմի պնդմամբ, Գազայի հատվածում իրականացված ռազմական գործողությունները հասել են իրենց նպատակին` թուլացնելով Իսրայելի վրա հրթիռներ արձակելու «Համաս»-ի կարողությունը:

Գազայում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյան, սակայն, հայտարարել է իրենց «մեծ հաղթանակի» մասին:

Երեք շաբաթ տեւած հակամարտության հետեւանքով զոհվել են շուրջ 1300 պաղեստինցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG