Մատչելիության հղումներ

Մախաչկալայում ավիավթարի հետեւանքով 4 մարդ է զոհվել


Հինգշաբթի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանում ռազմատրանսպորտային երկու օդանավի վթարի հետեւանքով 4 մարդ է զոհվել:

Ժամը 20:45-ին վայրէջք կատարող Իլ-76 օդանավի թեւը բախվել է նմանատիպ օդանավին, որը մանեւրում էր թռիչք կատարելու համար: Բախման հետեւանքով երկու օդանավերը հրդեհվել են: Հրդեհը հաջողվել է մարել մեկ ժամից:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ, թռիչքի պատրաստվող օդանավի անձնակազմը` 4 հոգի, տեղում մահացել է: Եվս երկու մարդ վթարի հետեւանքով ծանր վիրավորվել է:

Վայրէջք կատարող օդանավում զինվորականներ են եղել:

Երկու օդանավերը պատկանում են Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը:

Ռուսաստանի Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զինդատախազությունը գործ է հարուցել թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով: Ըստ քննվող վարկածի` միջադեպը տեղի է ունեցել օդաչուների թույլ տված սխալի պատճառով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG