Մատչելիության հղումներ

Նախագահի անվանական թոշակ` բարձր արդյունքների հասած հայաստանցի մարզիկներին եւ նրանց մարզիչներին


Հայաստանի հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին եւ նրանց մարզիչներին կհատկացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան կարգադրությունը ստորագրել է հունվարի 14-ին:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը անցյալ տարի դարձավ Դրեզդենում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, իսկ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկները 6 բրոնզե մեդալ նվաճեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG