Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մերի Շահինյանը, Հայկ Քոթանյանը եւ Անահիտ Ադամյանը աշխատանքից ազատվել են սեփական դիմումների համաձայն:
Մամուլում, սակայն, լուրեր են շրջանառվում այն մասին, որ Անահիտ Ադամյանին աշխատանքից ազատել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին հղված նամակի ռուսերեն տարբերակում տեղ գտած բազմաթիվ ուղղագրական եւ ոճական սխալների պատճառով:
Ռուզաննա Ստեփանյան