Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը եւ Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հերթական գագաթնաժողովի նախապատրաստման եւ օրակարգի ձեւավորման հետ կապված հարցեր են քննարկվել կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ Հայաստանի նախագահ, ՀԱՊԿ-ի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը կարեւորել է ՀԱՊԿ-ի գործունեության մշտական կատարելագործումը եւ նշել, որ այն թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Ըստ նրա, հենց այդ նպատակին էր ուղղված կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների` անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում կայացած ոչ պաշտոնական հանդիպումը:

ՀԱՊԿ-ի գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական գործակցությունը` նախագահն ասել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը համատեղ աշխատանքը կոորդինացնելու, գործակցության ներուժն ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

Խոսվել է նաեւ կազմակերպության առջեւ ծառացած հիմնական խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին:

Հայաստանը ներկայումս նախագահում է ՀԱՊԿ-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG