Միլլերի այս հավաստիացումը հաջորդել է Ուկրաինայի «Նաֆթոգազ» պետական ընկերությանը հայտարարությանը, թե ընկերությունը «դեմ չէ» գազի տարանցմանը հետեւելու նպատակով ռուսաստանցի դիտորդների ներկայությանը Ուկրաինայում:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ դիտորդների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, եւ դիտորդական խումբը արդեն ուղեւորվել է Կիեւ:
Խմբում ռուսաստանցի դիտորդների ներկայության հարցը ամենավիճահարույցն էր գազի մատակարարման վերականգնման շուրջ բանակցություններում:
Ակնկալվում է, որ Կիեւ կմեկնի նաեւ Եվրամիությունուն նախագահող Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ գազի մատակարարման վերականգնումից հետո վառելիքը Եվրոպա կհասնի երեք օրվա ընթացքում:
Եվրոպա ներկրվող գազի ծավալի մոտ մեկ քառորդը ստացվում է Ռուսաստանից, իսկ ռուսաստանյան գազի մեծ մասը Եվրոպա է հասնում Ուկրաինայի տարածքով:
Հունվարի 1-ին «Գազպրոմ»-ը դադարեցրեց գազի մատակարարումը Ուկրաինային` պահանջելով վճարել կուտակված ավելի քան 2 միլիարդ դոլար պարտքը, եւ մի քանի անգամ թանկացրեց Կիեւին մատակարարվող գազի գինը: Ի պատասխան`Ուկրաինան սպառնաց բարձրացնել իր տարածքով ռուսական գազի տարանցման գինը:
Ռուս-ուկրաինական վեճի պատճառով եվրոպական շուրջ մեկ տասնյակ երկրներ այս օրերին կանգնած են էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի առջեւ: Հունվարի 7-ից ամբողջովին դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը Եվրոպա:
Ռուսաստանը Ուկրաինային մեղադրում է Եվրոպայի համար նախատեսված գազը գողանալու մեջ, ինչը պաշտոնական Կիեւը հերքում է: