Մատչելիության հղումներ

Վաղը` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` վաղը ժամը 12-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի նախաձեռնողը կառավարությունն է:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում, որը տրամադրել են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարցերի մեծ մասը վերաբերում է տնտեսական ոլորտին:

Նախատեսված է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին», «Հանրաքվեի մասին» օրինագծերի, Ընտրական օրենսգրքում, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների քննարկումը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ:

Ազգային ժողովը նաեւ կվավերացնի մի շարք միջազգային պայմանագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG