Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Ղազախստան` մասնակցելու ԱՊՀ-ի մի շարք պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Գագաթնաժողովը շարունակվելու է նաեւ շաբաթ օրը:
Նախատեսված էր, որ Ղազախստանում պետք է հանդիպեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները: Սակայն ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպմանը հրավիրվել է նաեւ ՀԱՊԿ-ին չանդամակցող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը:
Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք Ղազախստան կժամանի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Որոշ ռուսաստանյան աղբյուրներ նշում են, որ Քարիմովը հրաժարվել է մասնակցել հավաքին, եւ, ընդհանրապես, Ուզբեկստանը պատրաստվում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, թեեւ երեկ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հերքել է այս լուրերը:
Նոյեմբերին պաշտոնական Տաշքենդը հայտարարել է Եվրասիական տնտեսական ընկերակցությունից (ԵվրազԷՍ) դուրս գալու մասին, իսկ վերջին շրջանում տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ Ուզբեկստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Միացյալ Նահանգների ռազմակայաններ եւ դուրս գալ ՀԱՊԿ-ից:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը վերջերս հայտարարել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը մտադիր է զորքեր տեղակայել Ղազախստանում եւ Ուզբեկստանում:
ՀԱՊԿ-ի անդամ մեկ այլ երկրում` Ղրղըզստանում այսօր տեղակայված են ամերիկյան զորքեր:
ՀԱՊԿ-ին անդամակցում է ԱՊՀ-ի 7 երկիր` Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը: Կազմակերպությունում ներկայումս նախագահում է Հայաստանը:
Ազա Բաբայան, Մոսկվա