Մատչելիության հղումներ

Հանրապետական Մարկ Քըրքը` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ


Իլինոյս նահանգից հանրապետական կոնգրեսական Մարկ Քըրքը ընտրվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ: Այդ պաշտոնում նա կփոխարինի հանրապետական Ջո Նոլենբերգին` Միչիգանից, ով պարտվեց նոյեմբերի 4-ի ընտրություններում եւ լիազորությունները վայր կդնի 110-րդ Կոնգրեսի գործունեության ավարտից հետո:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն` Մարկ Քըրքը առաջին անգամ Կոնգրեսում ընտրվել է 2008 թվականին: Նա հովանավորել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի նախագծերը եւ հանդես է եկել մի շարք հայտարարություններով` ի պաշտպանություն ցեղասպանության ճանաչման: Քըրքը աջակցել է նաեւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ մշտական նորմալ առեւտրային ռեժիմի կիրառումը սահմանող բանաձեւերի ընդունմանը եւ համահովանավորել է Ներկայացուցիչների պալատի թիվ 3361 բանաձեւը, որով արգելվեց Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության ֆինանսավորումը ԱՄՆ-ի պետական բյուջեից:

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի մյուս համանախագահն է Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG